ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Պատկերացնու՞մ եք` ի՛նչ տեղի կունենա, եթե…

Պատկերացնու՞մ  եք` ի՛նչ տեղի կունենա, եթե…
19.08.2023 | 12:03

Հանցագործություն էր տեղի ունեցել: Հանցագործությունը բացվեց:

Թե ո՛վ է այդ տեսանյութը տարածել և ի՛նչ նպատակներով, խիստ երկրորդական է:

Սոսկալի հանցագործությունը բացվեց:

Հիմա պատկերացնու՞մ եք, թե ինչ կլինի, եթե 18 թվի հանցագործությունն էլ բացվի:

Եթե, թեկուզ մերկանտիլ նպատակներից ելնելով, հատուկ ծառայությունները հրապարակեն կադրեր, փաստեր՝ Փաշինյան Նիկոլի, Սերժիկ Սարգսյանի ու վերջինիս շրջապատի կապի մասին:

Պատկերացնու՞մ եք, թե ինչ տեղի կունենա, եթե հրապարակվեն Հայաստանի և Արցախի պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց դեպոզիտների վերաբերյալ տեղեկություններ:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2035

Մեկնաբանություններ